top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը և մատնանշել այն ոլորտները, որոնցում առավել նպատակահարմար է ներդրումներ իրականացնել՝ մետալուրգիա, թեթև արդյունաբերություն (այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերություն), սննդի արդյունաբերություն, արևային էներգետիկա, ոսկերչություն և այլն։

0 comments

Comments


bottom of page