Search

«Էլ ոչ մի ծնող չի կարող իր երեխային դուրս հանել»․ Էդմոն Մարուքյանը նամակ է հրապարակել


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հրապարակում եմ  խնդրով ստացված բազմաթիվ նամակներից մեկը:

«Հուսով եմ կզբաղվեն պատկան մարմինները: Բարև Ձեզ պարոն Մարուքյան։ Ձեզ եմ գրում, քանի որ, որպես կառավարության ներկայացուցիչ, ժողովրդին հասանելի եք դուք, և դուք եք իսկապես բարձրաձայնում ամեն Ձեզ տրված, մեզ հուզող հարցերը։ Խնդիրը շատ անհնգաստնող է շատերին այն թաղամասում, որտեղ ապրում ենք։ Խոսքը Նոր Նորքի 6 թաղամասի մասին է, ավելի կոնկրետ 6 և 5 Մասիվների միջեւ գտնվող փողոցում, անընդհատ շատանում են փողոցային շները, ականջներին ինչ-որ բան են փակցնում իբրև հսկվում են, օր օրի շատանում են շները, բերում բաց են թողնում շենքերի բակերում, գնում են, այդտեղ կա մանկական այգի (սղարաններով և այլն), շները այգում են միշտ, երեխաները վախենում են, էլ ոչ մի ծնող չի կարող իր երեխային դուրս հանել, նախ եղել են դեպքեր հարձակվել են մարդկանց վրա։ Նայում ես շներին անառողջ տեսքի են աչքերից, բերաններից արտադրություն է գալիս, նստում են այն նստարաններին, որտեղ հենց երեխաներն են։ Ինչու՞ են այդքան մի տեղում շատացել, թե որ Մասիվ է իրենց կարծիքով ծայրամաս է խուլ տեղ է բերում են հա՞ ,այստեղի ապրողներն էլ մարդ չե՞ն։ Ես, որպես մանկահասակ երեխայի մայր, խնդրում եմ անդրադարձեք այս հարցին։ Շնորհակալություն»։ 

Մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները

Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Լավրով

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

Դավիթ Բաբայանն ու Իշխան Սաղաթելյանը քննարկել են ԼՂ կարգավորումը

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նոր նախարար

ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու կանոնները

ՊԲ-ն նոր հերոսների անուններ է հրապարակել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: