Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»: Մինչ այս՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունի այս տարվա փետրվարից: Արտակ Դավթյանը այդ պաշտոնից ազատվել է փետրվարի 24-ից, որից հետո ԳՇ պետի պաշտոնակատար է նշանակվել Կամո Քոչունցը:
Comments