top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Էբրահիմ Ռայիսին Չինաստանը համարում է հուսալի առեւտրային գործընկեր


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Չինաստանում հանդիպում է ունեցել չինական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Ռայիսին ասել է, որ Չինաստանը համարում է հուսալի առեւտրային գործընկեր։ Երկու երկրների համագործակցությունը, ըստ նրա, մեծ պոտենցիալ ունի։ «Թեհրանը Պեկինը հուսալի առեւտրային գործընկեր է համարում եւ կարծում է, որ երկու երկրների միջեւ համագործակցության պոտենցիալը կարող է օգտագործվել Իրանի զարգացման համար»,- գործակալությունը մեջբերել է Ռայիսիի խոսքերը։ Հանդիպմանը ներկա էին չինական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, որոնք զբաղված են արդյունաբերության, օգտակար հանածոների արդյունահանման, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ «Շնորհիվ այս ուղեւորության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների ընկերությունները կարող են մեծ քայլեր կատարել տարբեր ոլորտներում համագործակցության համար»,- նշել է Ռայիսին։ Իրանական PressTV հեռուստաալիքը նաեւ տեղեկացրել է, որ հանրապետության նախագահը ելույթ է ունեցել եւ աղոթել Պեկինի Դունսի պատմական մզկիթում։

0 comments

Comments


bottom of page