Search

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղորդագրություն է տարածել


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, շուտով հայկական շուկայում չվերթեր կսկսեն իրականացնել բյուջետային ավիաընկերությունները, որոնց մատուցած ծառայությունները տարբեր են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։      Ուստի, հնարավոր խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման կանոնակարգին։      Հիշեցնենք, որ տոմսն ավիաընկերության և ուղևորի միջև` ուղևորային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայմանագիր է։      Տոմսերի հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը։      Մաղթում ենք հաճելի ուղևորություն»:

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: