Զորացրման հանդիսավոր արարողություն
- Anews
- Aug 11, 2022
- 1 min read

N զորամասում օգոստոսի 10-ին կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր միջոցառում։
Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պատվով ու նվիրումով հայրենիքին ծառայելու համար, հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում և հանձնել խրախուսական պարգևներ։ Արարողության ավարտին զորացրվող զինծառայողները հանդիսավոր քայլերթով անցել են զորամասի շարահրապարակով։
Comments