top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Զորականում մրցույթի հետ կապված ամեն ինչ ծայրաստիճան քողարկված է. հայտնում է գյուղի ուսուցչուհին

Updated: Jun 14, 2020



Արևիկ Բաղիրյանը Տավուշի մարզի Զորական գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի աշխատել է 13 տարի: Խնդիրներ աշխատանքային կենսագրության ընթացքում գրեթե չի հիշում: Երեխաների մասին խոսում է սիրով, ընտրած մասնագիտության մասին՝ հարգանքով: Լավ է պատկերացնում դպրոցի ու ուսուցչի առաքելությունը:

Ցավով է պատմում վերջին ուսումնական տարվա ընթացքում հարազատ գյուղի դպրոցում երեխաների ներկայությամբ ու մասնակցությամբ կատարվածը. մի ամբողջ ուսումնական տարի Զորականի դպրոցում կրթական գործընթաց չկազմակերպվեց: Տնօրենը (այսօր արդեն՝նախկին) Արևիկին խոստացավ մեկուսացնել շրջապատից, զրկել աշխատանքից ու այն սիրուց, որ Արևիկը վայելում էր գյուղի երեխաների կողմից, եթե Արևիկը չհրաժարվեր հավաստագրման համար քննություն հանձնելու մտադրությունից: Արևիկը գնաց հավաստագրման՝ իր հերթին խոստանալով չխանգարել տնօրենին (Արևիկն իր խոստմանը հավատարիմ է մնացել, իր խոստմանը հավատարիմ մնաց նաև տնօրեն Սիլվա Խոջայանը):

Արևիկն աշխատանքից անհիմն կերպով ազատվեց: Նախքան աշխատանքից ազատելը տնօրենը Արևիկի աշխատանքային առօրյան մղձավանջի էր վերածել՝ սցենարի մեջ ակտիվ դերակատարներ դարձնելով երեխաներին: Արևիկն ամիսներ շարունակ համացանցով իր անհամաձայնությունն ու սրտացավությունն է արտահայտել դպրոցում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին և պատկան մարմինների ուշադրությունը սևեռել իր աշխատելու և երեխաների սովորելու իրավունքները պաշտպանելու խնդրի վրա:

Այս մասին նա հայտնել է Anews.am-ին.

-Հաշվել հնարավոր չէ, թե քանի նամակ գրած կլինեմ Կրթության տեսչական մարմնին, Տավուշի մարզպետին, կրթության նախարարին (Զորականի փոստային բաժանմունքում Արևիկի պատասխան նամակները պարբերարար բացվել են, Արևիկին մինչ օրս հետաքրքրում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղարկած իր նամակի պատասխանի բովանդակությունը: Նշված նամակն արդեն չի վերցրել բաց լինելու պատճառով ), -ասում է Արևիկն ու արձանագրում, որ Տավուշի մարզպետարանի ձեռնարկած միջոցները բավարար չէին դպրոցում արատավոր երևույթներն արմատախիլ անելու հարցում:

Լիազոր մարմնի՝ Տավուշի մարզպետի հրամանով ուժը կորցրած են ճանաչվել տնօրենի՝ Արևիկին առանց հիմքերի տրված զույգ նկատողություններն ու աշխատանքից ազատելու հրամանը, բայց Արևիկին այդպես էլ դասաժամերը չեն վերադարձվել դպրոցի կողմից, Արևիկը չի ապահովվել ուսումնական նախկին ծանրաբեռնվածությամբ, դպրոցում թույլ չեն տվել դասարան մտնել: Ավելին՝ երեխաներին պարբերաբար դուրս են բերել դպրոցի միջանցք, հեռանալու կոչեր ու ծափահարություններ հնչեցնել տվել: Արևիկը դիմել է դատարան՝աշխատանքում վերականգնվելու հայցով:

Զորականի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին՝ մոտ օրերս կայանալիք, Արևիկ Բաղիրյանը ևս մասնակցելու է: Արևիկը վստահաբար հայտնում է, որ իր դեմ կազմակերպված արշավի մեջ իր ազդեցիկ մասնակցությունն ունի Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը (Զորականը խոշորացված համայնքի մաս է): Վերջինիս նախընտրած թեկնածուն իր համադասարանցի Ռուզան Ազարյանն է. ժամանակին նախկին տնօրենը ևս հայտարարում էր, որ տնօրենի պաշտոնում իր հաջորդին ինքն է որոշելու և որպես այդպիսին ինքը համարում էր Ռ.Ազարյանին: Արևիկն ասում է, որ Զորականի դպրոցում բարեկամական կապերով երկու փունջ է ձևավորված՝ նախկին տնօրենի և Ռուզան Ազարյանի բարեկամների փնջերը:

Արևիկը վստահ է, որ մեկ ուսումնական տարի դպրոցում վիճակի ապակայունացմանը նպաստել է գյուղի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը՝ հեռահար նպատակ հետապնդելով , որ դպրոցում կատարված չարաշահումների համար քրեական գործով անցնող տնօրենը պաշտոնաթող արվելուն պես ինքը հող նախապատրաստի դասընկերուհուն տնօրենի դիրքում տեսնելու համար: Սուրենը անտեսել է դպրոցի աղետալի, խաթարված ուսումնադաստիարակչական վիճակը, իսկ այսօր ակնհայտ քարոզչություն է արվում Ռ.Ազարյանի օգտին, մինչդեռ Արևիկը հավակնորդի իր փասթաթղթերը հանձնելիս էլ խոչընդոտների է հանդիպել, չի տրամադրվել նրան հավակնորդներին տրամադրվելիք անհրաժեշտ տեղեկատվությունը զարգացման ծրագրում ներառելու համար:

Զորականի դպրոցի կառավարման խորհուրդն ուղղորդված է, բարեկամական զանազան կապեր ունեցող անձինք են: Վստահ եմ՝ նրանց չեն հետաքրքրելու հավակնորդի զարգացման ծրագիրն ու դպրոցի մասին ունեցած պատկերացումները: Ասում են՝ լուրջ տարաձայնություններ ունեն Ռ.Ազարյանն ու նախկին տնօրեն Ս.Խոջայանը, առայժմ չեմ կարող ասել՝ նրանցից ով է առաջադրվել որպես հավակնորդ.առերևույթ նույն թիմից էին ներկայանում, սակայն կարծես թե այդպես չէ: Զորականում մրցույթի հետ կապված ամեն ինչ ծայրաստիճան քողարկված է:

Հրավիրում եմ տարբեր ՀԿ-ների, լրատվամիջոցների, պատգամավորների ու պարզապես կիրթ մարդկանց ուշադրությունը՝ Զորականի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված բաց մրցույթին, որը կայանալու է հունիսի 23-ին ժամը 14-00-ին Տավուշի մարզի Զորական գյուղում:

Գնում եմ՝ մասնակցելու՝ վստահ լինելով, որ Սուրեն Մարտիրոսյանի ջանքերի ու քարոզչության արդյունքում մրցույթի ելքը հոգուտ Ռ.Ազարյանի վաղուց որոշված է: Գնում եմ՝մասնակցելու, որովհետև վստահ եմ, որ կարող եմ Զորականի դպրոցի կրթադաստիարակչական մակարդակը բարձրացնել, դպրոցի հետ աղերսներ չունեցող երևույթները բացառելու:

Իսկ եթե (ինչպես ես եմ համոզված)Սուրենն արդեն որոշել է մրցույթի ելքը, քեզ վշտակցելու եմ, ԶՈՐԱԿԱՆ:


0 comments

Comments


bottom of page