Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է վրացի գործընկերոջը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Մնացականյանը զորակցություն է հայտնել վրացի պաշտոնակցին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, ցավակցելով մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին
«Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը»,- նշված է ԱԳն պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Վրաստանի արտգործանախարարներն անդրադարձել են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները զրույցի ընթացքում կարևորել են տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերն ու փոխգործակցությունը:
Comentarios