Search

Զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Հակոբյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Հակոբյանը՝ hաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

«Ճանաչեք մեր Հերոսներին: Խոր ցավով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մեր հերոսների շարքին է միացել նաև ջրագնդակի Հայաստանի ազգային հավաքականի մարզիկներից մեկը՝ Հակոբյան Հենրիկը։ Լուսավոր, ընկերասեր, խելացի, բոլորին միշտ հասնող երիտասարդ։ Մենք հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում։ Մենք բոոլորս պարտական ենք Հենրիկի և իր պես հերոս տղաներին։ Հոգիդ հանգչի խաղաղությամբ, մեր հերո՛ս Հենրիկ»,- ասվում է ֆեդերացիայի ցավակցական ուղերձում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը և հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ և ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Մի խումբ զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով

ՊԲ-ն հրապարակել է զոհված 40 զինծառայողի անուն

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ

Պարզեցվել է զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը

Ինչպե՞ս ձևավորել կամավորական ջոկատներ. ուղեցույց

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia