Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. ոստիկանները վահաններով պատ են կազմել եւ փակել Դեմիրճյան փողոցը
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պատ են կազմել եւ փակել մուտքը դեպի Դեմիրճյան փողոց: «Անկախության շարժման» ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ մտադիր են Դեմիրճյան մուտքի մոտ սպասել ԱԺ պատգամավորներին եւ նրանց ներկայացնել իրենց առաջարկները: Բոլոր դեպքերում մենք իրենց գտնելու ենք եւ իրենց տեսակետներն իմանալու ենք, թե արդյոք այս ամենն իրենց գոհացնում է, թե ոչ»: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ ընդունարան, որպեսզի ԱԺ մուտք գործելու թույլտվություն ստանան։ Նրանցից մեկը դիմելով համաքաղաքացիներին՝ նշեց. «Շատ եմ խնդրում, եկեք ԱԺ, քանի ԱԺ-ում են գտնվում թուրքերի շահերը սպասարկող դեպուտատներ, որոնց դուք եք վճարում: Եկեք հաշիվ պահանջեք: Էս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) մաս-մաս վաճառում է Հայաստանը, Արցախից վերջացրեց, անցել է Հայաստանին: Իրենք իրավունք չունեն մտնել ԱԺ: Հերիք է ինչքան զոհվեցին մեր տղերքը»: Նշենք, որ նախօրեին եւս ցուցարարները ակցիա են իրականացրել ԱԺ-ի մմոտ եւ Փաշինյանին մեղադրել Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։
Comments