Search

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահի դիմումը մուտքագրվել


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան. «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: «Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը: Այն նախատեսում է 30-օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած»,- ասաց Թովմասյանը և հավելեց, որ նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը: Հայաստանի Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Նախագահը հայտարարել է, որ ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png