top of page

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

  • Anews
  • Jul 29, 2022
  • 1 min read



ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նախօրեին՝ հուլիսի 28-ին, այցելել է N զորամիավորում։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։

 
 
 

Comments


bottom of page