top of page
Search

Զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Նա վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

0 comments

Comments


bottom of page