Զինդատախազ Էլիզբարյանն այցելել է ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայան
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան: Զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին: Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանն գործընթացին, զրուցել ինչպես բուժզննում անցնող զորակոչիկների հետ, այնպես էլ բուժզննում իրականացնող ռազմական բժիշկների հետ: Զինվորական դատախազը ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ քննարկել է նաև զորակոչի գործընթացն ու կազմակերպչական մի շարք հարցեր:
Kommentare