top of page
Search

Զելենսկու խորհրդականը հայտարարել է ընդդեմ Ուկրաինայի շահերի Գերմանիայի գործողությունների մասին



«Հյուսիսային հոսք» գազատարի լիարժեք շահագործման համար անհրաժեշտ Siemens տուրբինի վերադարձին ձգտելով՝ Գերմանիան գործում է Ուկրաինայի շահերի դեմ։ Այս մասին հուլիսի 16-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Ալեքսանդր Ռոդնյանսկին։

«Պնդելով վերադարձնել այս տուրբինը, Գերմանիան անում է ճիշտ հակառակը, ինչին ցանկանում է հասնել Ուկրաինան, այն է՝ ավելի շատ ճնշում պատժամիջոցներով և ավելի քիչ կախվածություն Ռուսաստանից։ Մենք կցանկանայինք տեսնել այլ վարքագիծ։ Գերմանիան պետք է գործեր շատ ավելի վճռական և արագ», – ասել է նա գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «հակառակ դեպքում դա թանկ կարժենա ԵՄ-ի վրա»:

Զելենսկու Խորհրդական խոսքով՝ Եվրոպական պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների Կալինինգրադ տարանցման հետ կապված իրավիճակը վկայում է այն մասին, որ ԵՄ պատժամիջոցների ճակատը փլուզվում է։ Նա նշել է, որ այս հարցում Ռուսաստանը հասել է իր նպատակին՝ ճնշում գործադրելով ԵՄ-ի վրա։

0 comments

Comentários


bottom of page