top of page

Զելենսկին չի մասնակցի G20-ի գագաթաժողովին, եթե դրան մասնակցի Պուտինը

  • Anews
  • Nov 3, 2022
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի G20-ի գագաթաժողովին, որը կկայանա նոյեմբերին Ինդոնեզիայում, եթե այնտեղ լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՈւՆԻԱՆ-ը հայտնում է, թե Զելենսկին հայտարարել է, որ չի հետեւում G20-ի մյուս անդամների մասնակցությանը։ «Իմ դիրքորոշումն անձնական է, եւ Ուկրաինայի դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան պատրաստվում է առաջիկա գագաթաժողովին։ Նա հիշեցրել է, որ այսօր Ինդոնեզիայի նախագահի հետ քննարկել է գագաթաժողովի նախապատրաստումը։ «Ամեն դեպքում, այսօր մեզ նորից հրավիրեցին։ Դեռ կտեսնենք, մի քանի օր է մնացել»,- ասել է Զելենսկին։

 
 
 

Comments


bottom of page