top of page
Search

Զելենսկին ժամանել է Բախմուտի մերձակայք




Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի շրջանի առաջավոր դիրքեր եւ պարգեւատրել Բախմուտի պաշտպաններին, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ Դոնեցկի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ ուկրաինացի զինվորականների առաջավոր դիրքեր։


Նա լսել է ռազմաճակատի այս հատվածում օպերատիվ իրավիճակի եւ ռազմական գործողությունների ընթացքի մասին զեկույցները, զրուցել զինվորականների հետ եւ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի պաշտպանության համար։


Զելենսկին այցելել է նաեւ զինվորականներին, որոնք վիրավորվելուց հետո բուժվում են։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի զինված ուժերի բժշկական ուժերի ներկայացուցիչներին իրենց պրոֆեսիոնալիզմի, աշխատանքի համար։ Մինչեւ հաղթանակը առաջ անհրաժեշտ է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր, որոնք պաշտպանում են մեր պետությունը։ Դուք պաշտպանում եք այն ձեր ճակատում»,- ասել է նախագահը։


Բախմուտում արդեն մի քանի ամիս է, ինչ ծանր մարտեր են ընթանում։

0 comments

Comments


bottom of page