top of page

Զելենսկին եւ Շոլցը պայմանավորվել են G7-ի շտապ նիստ հրավիրել

  • Anews
  • Oct 10, 2022
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պայմանավորվել են G7-ի շտապ նիստ հրավիրել։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ում։ «Պայմանավորվեցինք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որը նախագահում է G7-ում, խմբի հրատապ նիստ հրավիրելու մասին»,- նշել է նա: Նախագահի խոսքով՝ նիստին նախատեսված է իր ելույթը, որում կպատմի Ռուսաստանի Դաշնության ահաբեկչությունների մասին։ «Քննարկել ենք նաեւ Ռուսաստանի վրա ճնշումների ուժեղացումը եւ վնասված ենթակառուցվածքները վերականգնելու հարցում օգնությունը»,- հավելել է Զելենսկին

 
 
 

Comentarios


bottom of page