Search

Զարուհի Բաթոյանն ու Անի Ամիրշադյանն ազգակցական որևէ կապ չունեն. Հերքում

 

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազգականն է։ Անգամ նշվել էր, թե նրանց տատերը հարազատ քույրեր են։

Ըստ հրապարակման՝ Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս եղել է Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ՝  ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլև պարգևավճար` մոտ 1 մլն դրամի չափով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Զարուհի Բաթոյանն ու Անի Ամիրշադյանն ազգակցական որևէ կապ չունեն (նրանց տատերը հարազատ քույրեր չեն), ավելին՝ նախարարն ու Ամիրշադյանը ծանոթացել են վերջինիս աշխատանքի ընդունվելու պահին միայն։

Ինչ վերաբերում է սոցապծառայության պետի՝ Իտալիայից վերադառնալուց հետո պարգևավճար ստանալուն, տեղեկացանք, որ Ամիրշադյանը եղել է արտերկրում, բայց ոչ Իտալիայում։ Ամիրշադյանը ինքնամեկուսացվել է 14 օր՝ մարտի 22-ից, որից մեկ շաբաթը եղել է արձակուրդում։ Ապրիլ-մայիս ամիսներին նա ստացել է միայն իր աշխատավարձը՝ առանց որևէ պարգևավճարի։

Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: