top of page

Զասը քննարկել է Հայաստանում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը

  • Anews
  • Oct 11, 2022
  • 1 min read


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի եւ Ղազախստանի նախագահի օգնական, Անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ քննարկել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստումը, որոնք նախատեսված են նոյեմբերին՝ Հայաստանում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Կայացած հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին՝ Հայաստանում»,- ասել է նա։ Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում՝ շեշտը դնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Քննարկումները տեղի են ունեցել Ղազախստանում գլխավոր քարտուղարի հանդիպումների ժամանակ։

 
 
 

Comments


bottom of page