Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա ժամկետը ոչ բավարար է անվանել եւ առաջարկել է այն ավելացնել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անհրաժեշտ է համարում ապագայում պաշտոնավարման ժամկետի ավելացումը։ Երեքշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն այս մասին ասել է նա։ Բելառուսի ղեկավարը կատակով հարց է ուղղել գլխավոր քարտուղարին՝ «Դու այնտեղ՝ Մոսկվայում, շատ երկար չե՞ս մնացել»։ «Ոչ: Ի դեպ, դա արդեն իմ մասին չէ, բայց գլխավոր քարտուղարի համար երեք տարին կարճ ժամկետ է։ Դա պարզապես ապագայի համար պետք է մտածել: Քանի որ իսկապես շատ գործունեություն կա, եւ մինչեւ այդ ամենին տիրապետես եւ քեզ սկսես վստահ զգալ, ժամանակ է պետք։ Եվ ժամանակը շատ արագ է թռնում։ Եվ երեք տարին՝ դա, իհարկե․․․ բավարար չէ», - ԲԵԼՏԱ-ն մեջբերում է Զասի խոսքը։ Լուկաշենկոն խոստացել է այդ հարցը քննարկել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հաջորդ նիստին։
Comments