top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը


Ռուսաստանը Գերմանիայից ստացել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի միջադեպի շուրջ նյութերը, սակայն գերմանական կողմի պատասխանը ոչինչ չի պարունակել ներկայացված հարցերի էության մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 17-ին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Կիրակին Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ, հաղորդում է Վեստի.ռու-ն:

Դիվանագետի խոսքով՝ այդ մասին նրան պատմել են ռուս փորձագետները, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: Բացի այդ, Գերմանիայի պատասխանը պարունակել է այդ առնչությամբ տեղեկություններ տարածելու մասին հաճախորդի անհամաձայնության հղումը: «Դասական մոտեցում»,-եզրակացրել է Զախարովան:

Այն մասին, որ ԳԴՀ արդարադատության նախարարությունը փոխանցել է ռուսական կողմին նյութեր՝ ի պատասխան Նավալնիի թունավորման մասին հարցման, հայտնի է դարձել նախօրեին: Այնուհետեւ գերմանական կողմը հույս է հայտնել, որ այժմ Ռուսաստանն անհապաղ քայլեր կձեռնարկի Նավալնիի դեմ հանցագործությունը հետաքննելու համար:

Ինչպես ակնկալվում է, հունվարի 17-ին Նավալնին վերադառնում է Մոսկվա Գերմանիայից: ԶԼՄ-ների աշխատակիցներին մերժել են ընդդիմադիր բլոգերի ժամանման օրը օդանավակայանում գտնվելու հնարավորությունը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page