top of page

Զախարովան հայտարարել է, որ Ճապոնիայի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի թեման Ռուսաստանի համար փակ

  • Anews
  • Feb 10, 2023
  • 1 min read

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի թեման Ռուսաստանի համար փակ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի թեմային, ապա, ինչպես գիտեք, այն մեզ համար փակ է»,-ասել է Զախարովան:Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ի՝ 2022 թվականի մարտի 21-ի հայտարարության մեջ հստակ ասված է, որ Մոսկվան մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ՝ այն պետության հետ քննարկելու անհնարինության պատճառով, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշում ունի։Զախարովան նաեւ նշել է, որ Ռուսաստանը մտադիր է հետեւել Ճապոնիայում հիպերձայնային հրթիռների տեղակայման Միացյալ Նահանգների ծրագրերին, քանի որ դա կարող է ազդել տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վրա: Նա ասել է, որ հրթիռների մասին տեղեկատվությունը պետք է կրկնակի ստուգվի, բայց ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի իշխանություններից պաշտոնական հերքումների բացակայությունը «բավականին խոսուն է»։

 
 
 

Comments


bottom of page