top of page

ԶԱԷԿ-ում վթարի դեպքում ճառագայթումը կընդգրկի Լեհաստանի, Գերմանիայի, Սլովակիայի տարածքները. ՌԴ ՊՆ

  • Anews
  • Aug 19, 2022
  • 1 min read


ree

Կանխատեսման համաձայն՝ Զապորոժյայի ԱԷԿ-ում վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կընդգրկեն Լեհաստանի, Գերմանիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Մոլդովայի տարածքները։ Այսպիսի տվյալներ է հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հրապարակել ՌԴ ԶՈւ ռադիոակտիվ, ռադիացիոն եւ կենսաբանական պաշտպանություն զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ Նա, մասնավորապես, ներկայացրել է ԶԱԷԿ-ի տարածքից դուրս գալու դեպքում ռադիոակտիվ նյութերի կանխատեսվող բաշխման քարտեզը։ Ըստ կանխատեսումների՝ ռադիոնուկլիդները կընդգրկեն Լեհաստանի, Սլովակիայի եւ Գերմանիայի տարածքները։ Կանխատեսվում է նաեւ, որ ռադիոնուկլիդները կտարածվեն Մոլդովայում եւ Ռումինիայում։

 
 
 

Comments


bottom of page