top of page

Երևան քաղաքն ու Կոտայքի մարզը նոր դատախազներ ունեն. Արթուր Դավթյանը նշանակումներ է արել



ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր նոր նշանակում է արել։ Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ դատախազի հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում:


Արթուր Դավթյանի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:

«Շնորհավորում եմ գործընկերներիս, մաղթում բեղմնավոր, արդյունավետ և մեր հասարակության անվտանգությանը, իրավակարգի ամրապնդմանը, արդարադատության շահին ծառայող գործունություն իսկապես ծանր, պատասխանատու աշխատանքում»,- գրել է Աբրահամյանը։



Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն էր ստացել՝ նշանակվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։




 
 
 

Comentários


bottom of page