top of page
Search

Երևան է ժամանում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոն



ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։


Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պ-ն Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։ Պ-ն Բոնոն ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։ Նա նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։ Նա նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։ Նա Ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում։

0 comments

Comments


bottom of page