top of page

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

  • Anews
  • Sep 24, 2022
  • 1 min read

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։ Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանի խոսքով` առաջիկա երկու ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։ Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։ ՀՀ առևտրական կցորդները կարևոր առաքելություն են իրականացնում տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում»։

 
 
 

Comments


bottom of page