Search

Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ


«Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Երևան քաղաքում կազմակերպել է մի շարք մարզական և մշակութային միջոցառումներ: Մասնավորապես` Ազատության հրապարակի հարակից տարածքում անցկացվել են K1 ֆեդերացիայի մասնակիցների բացօթյա մարզումներ, մոտոերթ` Երևանի կենտրոնից դեպի Հաղթանակ զբոսայգի, Մայր Հայաստան թանգարանի հարակից տարածքից` հեծանվավազք դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, ամենագնացներով երթ Եռաբլուրից դեպի Ազատության հրապարակ: Կազմակերպվել է նաև քայլերթ Ազատության հրապարակից դեպի Աբովյան փողոց, որին մասնակցել և կատարումներով հանդես են եկել «Երևանյան թմբուկներ» խումբը, «Միլեն» շոու բալետը, ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը: Ցուցադրական ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը:

Այս պահին մոտ 10 անգամ ավելի կորոնավիրուսի դեպքեր ունենք, քան սեպտեմբերի սկզբին. բժիշկ-համաճարակաբան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները․ ԱՀ ՊԲ

ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Մի խումբ զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով

ՊԲ-ն հրապարակել է զոհված 40 զինծառայողի անուն

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia