Search

Երևանում ընթանում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքը

Երևանում ընթանում է վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքը: Չնայած անձրևին՝ Ազատության հրապարակը բազմամարդ է։

«Փաշինյանը փորձում է ամեն կերպ պահել իշխանությունը։ Նա պետք է րոպե առաջ հեռանա, քանի որ Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է, և Մովսես Հակոբյանի վկայությունները դրա ապացույցն են», - ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հանրահավաքները շարունակական բնույթ են կրելու, քանի դեռ չեն ծառայել իրենց նպատակին։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ վստահ է, որ կառավարությունում կադրային փոփոխություններով Փաշինյանը փորձում է շեղել ընդդիմության ուշադրությունը և մոլորեցնել հասարակությանը, սակայն դա նրան չի հաջողվի։ Նրա խոսքով ՝ առաջինը, ով պետք է թողնի պաշտոնը, հենց վարչապետն է, որը բռնություն է կիրառում իր դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ։

Նա նշեց, որ հիմա էլ Փաշինյանը որոշել է ոստիկանության շարքերում տեղակայել սև դիմակավորված անձանց, որոնք բռնի ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։

Նախօրեին սոցիալական ցանցում տարածվել էին ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում ծառայողների սև հանդերձանքի վրա չինարեն գրություններ էին երևում։ Մարդիկ սկսել էին ենթադրել, որ ոստիկաններից բացի, ակցիաները ցրելու գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։

Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից սկսած ընթանում են բողոքի ակցիաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։



Արա Այվազյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը

Ինչո՞ւ պարտվեցինք. Սենոր Հասրաթյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: