Երևանյան մայթերի շուրջ 40%-ն այսուհետ ազատ կլինի հետիոտնի համար
- Anews
- Feb 14, 2023
- 1 min read

Երևանյան մայթերի շուրջ 40%-ն այսուհետ ազատ կլինի հետիոտնի համար: Երևանի ավագանին այսօրվա իր նիստում սահմանեց բացօթյա սրճարանների կազմակերպմանը վերաբերող մի շարք պահանջներ, որոնք հստակ նախատեսում են մայթերի օգտագործման առավելագույն չափերը, օգտագործվող նյութերն ու կիրառվող գույները։ Բացի այդ, բացօթյա սրճարանների թույլտվություններն այսուհետ տրվելու են ոչ միայն ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը), այլև ձմեռային սեզոնի համար՝ (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը) ներառյալ։







Comments