top of page

Երևանյան լճի տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել

  • Anews
  • Jan 16, 2023
  • 1 min read

ree

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 16-ին, քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է:

 
 
 

Comments


bottom of page