Երևանի օրերը Գյումրիում. կայացել է «… և նորից Գարուն» ներկայացումը
- Anews
- Sep 4, 2022
- 1 min read

Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր: Ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «...և նորից Գարուն» բեմականացումը: Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրն ամփոփվեց Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ: Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ:
Comentarios