top of page

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է բուժհաստատությունների 2022 թվականի գործունեությունը

  • Anews
  • Feb 25, 2023
  • 1 min read


ree


Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունները ամփոփել են 2022 թվականի աշխատանքը: Հանդիպման մասնակից բուժհաստատությունների ղեկավարները առանձնացրել են աշխատանքի ընթացքում արձանագրված ձեռքբերումները: Ըստ այդմ՝ 2022 թվականին սկսվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բարելավել առողջապահական ինսիտուտների ֆինանսական վիճակը և որոշ չափով բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը: Պոլիկլինիկաներում սկսվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, Շուրջ 600 մլն դրամ է հատկացվել նոր տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման համար: Ներդրվում է հերթերի կառավարման համակարգ, որը քաղաքացիներին առցանց հերթագրվելու հնարավորություն է տալիս:

 
 
 

Comments


bottom of page