top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանի փողոցներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան է վաճառվել․ ԲՆ-ն նախազգուշացնում է




Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաեւ, համացանցում են հայտնվում արշավականների եւ զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

«Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ եւ պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել եւս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ»,-հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

ՀԻՇԵՑՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը։

0 comments

Comments


bottom of page