top of page

Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են շինարարական լայնածավալ աշխատանքներ

  • Anews
  • Jan 9, 2023
  • 1 min read

Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այս մասին նշված է կենդանաբնական այգու Facebook-ի էջում: Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները. ազատավանդակը կիսվում է երկու մասի, որի մասին նշեց տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը նաև քննարկվեցին մի շարք հարցեր կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով:

 
 
 

Commentaires


bottom of page