Երևանի ավագանու հերթական նիստը. Քաղաքում երեք փողոցներ կանվանակոչվեն (ուղիղ)
- Anews
- Feb 14, 2023
- 1 min read

Երեւանի ավագանին այսօր՝ փետրվարի 14-ին, գումարել է իր 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Նիստի օրակարգում ներառված է 24 հարց: Դրանց թվում են նաեւ Երեւանի երեք փողոցներ անվանակոչելու հարցերը: Մասնավորապես, նախատեսվում է Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցը անվանակոչել հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ՝ «Սվետլանա Գրիգորյան փողոց»։ Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցն անվանակոչել հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ՝ «Լուսինե Զաքարյան փողոց»։ Երևան քաղաքի Արաբկիրի 33-րդ փողոցն անվանակոչել հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ` «Ժիրայր Անանյան փողոց»:
Comments