top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանը կունենա հարմարվողականության ռազմավարական ծրագիր. քաղաքապետարան


«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրով Երևանի հարմարվողականության ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, բնապահպանության վարչությունների և Միավորված ազգերի զարգացման ծրագրի` հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական ծրագրի մշակմանն առնչվող մանրամասներ, նախանշվել ենթակառուցվածքային հիմնական ուղղությունները, որոնք նախատեսվում է ներառել ծրագրում: Առաջիկայում կմեկնարկի անհրաժեշտ ելակետային տվյալները գրանցելու և տեղայնացնելու գործընթացը:

0 comments

Comments


bottom of page