Search

Երվանդ Խունդկարյանը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել


Երեկ մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ: Նիստին 236 դատավորից մասնակցում էին 180-ը։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։      Խունդկարյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։

Հիշեցնենք` այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia