top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երուսաղեմում սինագոգի մոտ ահաբեկչության հետեւանքով յոթ մարդ է զոհվել

Յոթ մարդ է զոհվել ուրբաթ երեկոյան Արեւելյան Երուսաղեմի Նեւե Յակով հրեական շրջանի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Նման ճշտված տվյալներ է ներկայացրել Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Ահաբեկչական հարձակում Երուսաղեմում։ Այսօր երեկոյան տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում ահաբեկիչը ժամանել է Երուսաղեմի Նեվե-Յակով բուլվարում գտնվող սինագոգ եւ սկսել կրակել մոտակայքում գտնվող մի շարք մարդկանց ուղղությամբ։ Ոստիկանության ուժերն արագ ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել ահաբեկչին եւ կրակ բացել նրա ուղղությամբ։ Ահաբեկիչը չեզոքացվել է»,-ասվում է ոստիկանության Twitter-ի էջում։ «Յոթ անմեղ մարդ է սպանվել, կան շատ վիրավորներ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ The Jerusalem Post թերթը եւ իսրայելական մի քանի այլ լրատվամիջոցներ հաղորդել են ութ զոհի մասին։ Իսրայելի ոստիկանությունն անմիջապես հայտարարել է, որ դեպքը դիտարկում է որպես ահաբեկչություն։

0 comments

Kommentare


bottom of page