top of page
Search

Երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է Քեսաբի հայկական Ս



Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: Այս մասին տեղեկանում ենք Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթում տեղ գտած հրապարակումից:

«Քեսապ երկրաշարժի կեդրոնին ամէնէն մօտ սուրիական տարածքն է: Երեկոյեան տեղի ունեցած երկրաշարժային յետցնցումէն ամէնէն շատ ազդուած է Քեսապը։

Ցնցումը ուժգին եղած է։ Բնակչութիւնը դուրս եկած է բնակարաններէն, ապաստանելով ակումբին կամ իրենց ինքնաշարժներուն մէջ։

Արդէն իսկ 6 փետրուարի երկրաշարժին վնասուած Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցին կրկին վնասուած է»,- նշված է հրապարակման մեջ:

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական սեյսմոլոգները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 21.04-ին` Թուրքիայի Անթաքիա քաղաքից ՝9 կմ ու Սիրիայի Լաթաքիա բնակավայրից՝ 75 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Իսրայելում ու Կիպրոսում։

0 comments

Comments


bottom of page