top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երկու քաղաքացի մոլորվել են Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել ավտոմեքենայի մոտ։

0 comments

Comentarios


bottom of page