Search

Երկու մանկապարտեզում արձանագրվել են խախտումներ և թերություններ


ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Նշվում է, որ տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների, ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցերի ընթացքում հաստատությունների տնօրեններին տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ ապահովել համավարակի տարածումը կանխելու համար:

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia