top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երկիր ենք կորցրել և օրեցօր շարունակում ենք մնացածը նույնպես կորցնել. Իշխանյան


«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ ուզում եք ասեք, ես ամեն օր շշմում եմ։ Շշմում եմ, թե ինչպես է երկրի ղեկավար կոչվող վովաեվիչը, շարունակում կառչած մնալ աթոռին։ Շշմում եմ, թե ինչպես են նրան աջակցում, պատգամավոր, նախարար, իրավապահ մարմիններ կոչվածները։ Շշմում եմ մեր հասարակական կոչվող գործիչների մտավարժանքների վրա․ «Բա ո՞վ լինի, հո նախկինները չե՞ն լինելու»։ Շշմում եմ, փողոցով քայլելիս երիտասարդները ուրախ-զվարթ քայլում են, ժպտում, ծիծաղում։ Շշմում եմ, երբ կարծես դժգոհողներ կան, բայց․ «Տո լավ, է՛, ով գա նույնն է լինելու»։

Շշմելու է, երկիր ենք կորցրել, և օր օրի շարունակում ենք մնացածը նույնպես կորցնել, նվաստացել ենք, ազգովի խայտառակվել, բայց․․․

Իսկապես շշմեցուցիչ է, մի՞թե ազգովին վերածվել ենք հացկատակների բազմության, այդ հացը տալիս են ԱԺ-ում, կառավարությունում, թե՞ արտասահմանում, կարևոր չի։

Եվ հարցը ապաշնորհ, թերուս, ղժղժան, փողասեր, անհավասարակշիռ, անհայրենիք ղեկավար անձի մեջ չի, այլ վերոնշյալ անհայրենիք հացկատակների, ովքեր կա՛մ հանդուրժում, կա՛մ համակերպվում են հայրենիքի կորստի հետ։ Դեռևս մեկ հույս է մնացել, որ այդ հացկատակների թիվը գերակշռող չի։

Հ․Գ․ Շշմում եմ նաև, քաղաքական ուժերի պահվածքից․ «Դե, տեսնենք, պատրաստվում ենք հաջորդ հանրահավաքին»»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page