Search

Երկիրը անդունդը գլորելուց հետ պահելու համար այս պահին կոնսոլիդացիա է անհրաժեշտ. Սոս Հակոբյան


«Սա քաղաքագիտական առումով որոշում է, բայց ոչ ռազմավարությունների, նպատակների տարբերության: Սա բնական ձեւավորված իրավիճակն է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում»,-այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Հայրենիքի» խոսնակը նաեւ ընդգծեց. «Ոչ մեկը չի ասում, որ մեկ ուժով հանդես գալը բերելու է ավելի մեծ վստահության քվե, քան երկու բեւեռով գնալը: Իսկ արդեն դրանից հետո քաղաքական կոնսուլտացիաները կոալիցիա կազմելու շուրջ նորմալ երեւույթ են լինելու: Մասնատում չկա: Այդ վերաբերմունքը կպահպանվի»:

Նա վստահություն հայտնեց, որ իերնց դաշինքը շատ մեծ վստահություն է ստանալու Ազգային ժողովում:

Հարցին, թե իրենց հաղթանակի շանսերը որքան են, արդյոք կհաղթահարեն նվազագույն շեմը, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Եթե մենք մտածեինք շեմը հաղթահարելու մասին, հավատացեք, մեր երկու ուժերը առանձին գնալով այդ շեմը անցնելու էին: Այստեղ խոսքը շատ խոշոր չափաբաժնով վստահության քվե ստանալու մասին է, որը հնարավորություն է տալու ռեալ փոփոխություն իրականացնել: Մենք վստահ ենք, որ հիմնական դերակատարն ենք լինելու վաղվա կառավարության կազմավորման եւ ԱԺ-ում քաղաքական պրոցեսների վրա»:

Նա ընդգծեց, որ այս իրավիճակում ընտրությունները լավագույն լուծումը չէին, բայց եթե կան ընտրություններ, բոյկոտելը, ոչինչ չանելը ճիշտ որոշում չէր լինի. «Երկիրը անդունդը գլորելուց հետ պահելու համար այս պահին կոնսոլիդացիա է անհրաժեշտ ընդդիմադիր դաշտում եւ դրա համար օրինակ ենք ծառայում»:

«Հայրենիքի» խոսնակը նաեւ նշեց, որ թե մարզերում, թե Երեւանում ունեն ռեսուրսներ՝ իրականացնելու ընտրությունների արդյունավետ վերահսկողություն:

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png