Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Երիտասարդ ծնողների դատին կհանձնվի «Երեքից հետո արդեն ուշ է» գլուխգործոցը


Sony-ի համահիմնադիր Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գլուխգործոցը՝ հայերեն թարգմանությամբ, կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 18:30 «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20): Գիրքը նախատեսված է երիտասարդ ծնողների համար: Այն երեխաների վաղ զարգացման կարևորությունը ներկայացնող աշխարհի լավագույն գիրքն է: Գիրք, որը կարդացել են միլիոնավոր ծնողներ ամբողջ աշխարհում։ Ստեղծագործության լույսընծայումն իրականացրել են «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Մայ Բեյբի Թոյս»-ը:

«Այն, ինչը երեխայի մեջ ամրապնդվում է վաղ հասակում, անհնար է փոխել չափահաս տարիքում»,-ճապոնական ասացվածք։

«Երեքից հետո արդեն ուշ է» զարմանալիորեն բարի գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկ երեխաներն ամեն ինչ սովորելու ունակություն ունեն: Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի: Եվ այս գործընթացում գլխավորը նոր փորձը ճիշտ ժամանակին կիրառելն է: Բայց այդ «ճիշտ ժամանակը» կարող է հասկանալ միայն նա, ով մշտապես երեխայի հետ է:

Գիրքը հասցեագրված է բոլոր այն մայրիկներին և հայրիկներին, որոնք ցանկանում են իրենց երեխաների առջև նոր հրաշալի հնարավորություններ բացել:

Ըստ աշխարհահռչակ մանկական ֆիզիոթերապևտ Գլեն Դոմանի՝ այս գիրքը պետք է կարդա երկրագնդի վրա ապրող ցանկացած ծնող։

#Երեքիցհետոարդենուշէ