Search

Երիտասարդությունը երիտասարդության համար



Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA.net) օրերս կազմակերպել էր «Երիտասարդությունը երիտասարդության համար» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում կարևորվեցին ի՞նչ է երիտասարդական աշխատանքը, ո՞րն է հասարակական կազմակերպությունների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում, ինչպե՞ս ծրագրել և իրականացնել երիտասարդական նախաձեռնությունները և ի՞նչ է կամավորությունը։



Երիտասարդական ակումբների դաշնության անդամները կիսվեցին իրենց փորձառությամբ՝ մանրամասնորեն ներկայացնելով այն ծրագրերը, որոնց մասնակցություն են ունեցել և ձեռք են բերել գիտելիքներ։



Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը քսաներկուամյա կազմակերպության փորձը կարևորելով ընդգծեց, որ «նույնաբովանդակ միջոցառումներն առանձնանում են նրանով, որ յուրաքանչյուր տարի կազմակերպությունում տեղի է ունենում սերնդափոխություն, և արդեն փորձառուները նոր կամավորներին փոխանցում են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու երիտասարդական աշխատանքի առանձնահատկությունները։ Կամավորությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել, հմտություններ ձեռք բերել և արդեն պատրաստի մասնագետ մուտք գործել աշխատաշուկա»։



Աշխատաժողովն ինտերակտիվ էր․ «տեղեկատվական բնույթ ուներ, լավ կազմակերպված էր, արդեն պատրաստվում եմ դառնալ ԵԱԴ անդամ և լինել երիտասարդական աշխատանքների ջատագովը»,- պատմում է մասնակիցներից ամենաերիտասարդը՝ Արփինեն։



Միջոցառումն ավարտվեց թիմային աշխատանքով, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում էին իրենց նոր գաղափարները, մշակված ծրագրերը և իրագործման փուլերը։

Նորաստեղծ «Տնտեսագիտական ակումբի» հիմնադիր Հայկ Քալանթարյանը ներկայացրեց իր անցած ուղին, թե ինչպես է կամավորից դարձել ԵԱԴ քարտուղարության անդամ և ինչպես է ծնվել ակումբը ստեղծելու գաղափարը։

Երիտասարդական ակումբների դաշնությունը հնարավորություն է տվել Հայկին իրագործել իր գաղափարը՝ ստեղծել մասնագիտական ակումբ, որտեղ պարբերաբար կքննարկվեն ոլորտին վերաբերող հարցեր։


Արևիկ Քյանսինյան



Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՄ-ում մտադիր են սահմանափակել բարձր ռիսկով արհեստական ինտելեկտի օգտագործումը

Այս հայտարարությունը հերթական ծաղրն է իրավունքի նկատմամբ. Արամ Վարդևանյանը

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: