top of page

Երիտասարդներն են մեր բոլորիս ապագան և ուժը. Արթուր Վանեցյան

  • Anews
  • Aug 31, 2022
  • 1 min read

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  կուսակցության երիտասարդական միության կողմից կազմակերպված ամառային անվտանգության ակադեմիայի մասին պատմող տեսանյութ:

«Երիտասարդներն են մեր բոլորիս ապագան և ուժը»,-նշել է նա։

Ակադեմիայի մասնակիցների հետ հանդիպումների ժամանակ ԱԱԾ պետն ընդգծել է, առաջին հերթին պետք է վերակագնել պետության անվտանգային խարխլված համակարգը։

«Իսկ դրա համար պետք է արագ ուժեղանալ, բանակը զինել, ամրապնդել մեր տեղն ու դիրքն աշխարհում և օր ու գիշեր աշխատել տնտեսությանը զարկ տալու համար»,-ասել է Վանեցյանը։

Մասնակիցների հետ անկաշկանդ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են ազգային ընդդիմության հաջողություն հասնելու հետ կապված խնդիրները, Արցախյան հիմնահարցի ներկա վիճակը և հեռանկարները, դաշնակից, բարեկամ և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հիմնախնդիրը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման ներքին և արտաքին պատճառները և իհարկե Հայաստանի ու Արցախի հանրապետությունների առջև ծառացած անվտանգային լրջագույն

Մեկամսյա դասընթացները մեկնարկել էին օգոստոսի 2-ից։ Մասնակիցներն այդ ընթացքում հանդիպել են քաղաքական գործիչների, վերլուծաբանների, փորձագետների հետ։ Ինչպես կազմակերպիչներն են նշում, քննարկված թեմաները արդիական են, հայկական են և անհրաժեշտ։

«ԱՐՄԵԴԻԱ» տեղեկատվական, վերլուծական գործակալության հիմնադիր Կարեն Բեքարյանն, օրինակ, խոսել է «Արցախյան հիմնահարցը ՀՀ անվտանգության համատեքստում» թեմայով, պրոֆեսոր, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝  «Տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը» թեմայով։

 
 
 

Comments


bottom of page