Երիտասարդը պարեկներին է ներկայացրել լիցքավորված ատրճանակ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Աղբյուր Սերոբի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու համար ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ նա պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Comments