Երեք օրում բացահայտվել է 101 հանցագործության դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 24, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 5-ական, կողոպուտի՝ 3, խուլիգանության, սպանության սպառնալիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ծեծի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի կերպով զենք կրելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ֆիզիկական ներգործության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, զենք-զինամթերքի առգրավման, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու և հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար. 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
תגובות