top of page

Երեք փոփոխություն, որ ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից. Աաշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությ

  • Anews
  • Feb 1, 2023
  • 1 min read


Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և «Հայփոստից» կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

  1. Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով: 3․ Ազգային օպերատորը` «Հայփոստը», այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ «Հայփոստը» կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։

 
 
 

Comments


bottom of page